Download Print this page

Բլենդերով Մշակում՝ Առանց Գոլորշիով Մշակման - Philips AVENT SCF870 Manual

Hide thumbs Also See for AVENT SCF870:

Advertisement

Available languages
  • EN

Available languages

  • ENGLISH, page 1
5
Բլենդերով մշակումն ավարտելուց հետո պարզապես բաց թողեք
կառավարման փոխարկիչը:
» Փոխարկիչն ավտոմատ կերպով վերադառնում է անջատված դիրքի վրա:
6
Անջատեք սարքը վարդակից։
7
Հանեք շեղբերի բլոկը: Զգույշ եղեք դանակների բլոկը հանելիս, քանի որ այն
կարող է տաք լինել։ Հանեք բլենդերով մշակված սնունդը գրաֆինից։
Անհրաժեշտության դեպքում օգտագործեք այս սարքի հետ տրամադրված
թիակը։
Համոզվեք, որ մանկական սնունդի ջերմաստիճանն ապահով է ձեր երեխայի
համար:
8
Սովորաբար գոլորշիով մշակելուց հետո ջրի տարայում ջուր չի մնում։ Սակայն,
որոշ դեպքերում (օրինակ՝ ջրի տարայում նստվածքի կուտակման, գոլորշիով
մշակման ժամանակ աշխատանքի ընդհատման կամ չնախատեսված
օգտագործման դեպքում) ջրի տարայում կարող է որոշ քանակի ջուր մնալ։ Այդ
դեպքում, օգտագործելուց հետո ամբողջությամբ դատարկեք ջրի տարան՝
բակտերիաների աճից խուսափելու համար։ Ջրի տարան նստվածքից մաքրելու
համար տես «Մաքրում և տեխնիկական սպասարկում» գլուխը:
Բլենդերով մշակում՝ առանց գոլորշիով մշակման
Սարքը նախատեսված է՝
շոգեխաշած և եփած բաղադրիչներից երեխաների համար խյուս պատրաստելու
համար
հեղուկներից և մրգերից երեխաների համար ըմպելիքներ պատրաստելու համար
Սարքը նախատեսված չէ կոշտ բաղադրիչները մանրացնելու համար, օրինակ՝
սառույցի ու շաքարի կտորներ։
Եթե գրաֆինի մեջ հեղուկներ եք լցնում, այն երբեք մի դրեք գոլորշիով եփելու
ռեժիմի վրա։
Նշում. Հեղուկներով խառնուրդ պատրաստելիս՝ համոզվեք, որ գրաֆինի
պարունակությունը չի գերազանցում գրաֆինի վրա նշված առավելագույն
նշագիծը։
Նշում. Բլենդերով մշակելուց հետո երբեք գոլորշիով մի եփեք մանկական սնունդը։
- Հայերեն 65 -

Hide quick links:

Advertisement

loading

This manual is also suitable for:

Avent scf870/20