Download Print this page

Ջրի Խցիկի Լցնումը; Գոլորշաեփ - Philips AVENT SCF870 Manual

Hide thumbs Also See for AVENT SCF870:

Advertisement

Available languages
  • EN

Available languages

  • ENGLISH, page 1
Ջրի խցիկի լցնումը
1
Լցրեք չափման բաժակը ջրով մինչև անհրաժեշտ մակարդակը:
Չափման բաժակը ցույց է տալիս միլիլիտրերը և գոլորշիով եփելու համապատասխան
ժամանակը րոպեներով։
Տե՛ս առանձին բաղադրատոմսերի գրքույկը՝ բաղադրատոմսերի առաջարկվող
քանակությունների համար:
2
Ջուրը լցրեք բացվածքի մեջ և փակեք կափարիչը:
Նշում. Ջրից բացի երբեք այլ բան մի լցրեք ջրի տարայի մեջ։
Գոլորշաեփ
Եթե որոշ բանջարեղեն և մրգեր զգուշորեն եփվեն գոլորշիով, ապա դրանք շատ
հարմար կլինեն այն երեխաների համար, ովքեր սկսում են պինդ սնունդ ուտել:
Գոլորշիով եփելը սննդամթերքի պատրաստման ամենաառողջ միջոցն է, քանի որ
սննդամթերքը պահպանում է շատ վիտամիններ և այլ առողջարար նյութեր:
Նշում. Առանձին բաղադրատոմսերի գրքույկում կարող եք գտնել
բաղադրատոմսեր և այդ բաղադրատոմսերի պատրաստման ժամանակը։ Նկատի
ունեցեք, որ բաղադրատոմսերը կապված են երեխայի տարիքի հետ:
Նշում. Մի եփեք գոլորշիով սառեցված բաղադրիչները, քանի որ սարքը չի կարող
տաքացնել սառեցված սնունդը գոլորշիով եփման համար պահանջվող
ջերմաստիճանի։ Միշտ ապասառեցրեք սառեցված պինդ բաղադրիչները,
նախքան դրանք գոլորշիով եփելն այս սարքում։ Ապասառեցված բաղադրիչներից
ավելորդ ջուրը թափեք՝ գրաֆինի մեջ լցնելուց առաջ։
1
Շեղբերի բլոկը դրեք գրաֆինի մեջ գտնվող շեղբերի բլոկի մամլակի վրա:
- Հայերեն 60 -

Hide quick links:

Advertisement

loading

This manual is also suitable for:

Avent scf870/20