Philips HF3650 Manual page 85

Hide thumbs Also See for HF3650:
Table of Contents

Advertisement

Available languages
  • EN

Available languages

  • ENGLISH, page 1
RelaxBreathe
RelaxBreathe շնչառական ծրագրի հիմքում ընկած է «որովայնային
շնչառությունը»: Կարող եք ընտրել շնչառական ծրագրերից մեկը, որն
ուղղորդվում է լույսի կամ ձայնի միջոցով: «Որովայնային շնչառության»
տեխնիկայի և Sleep & Wake-Up Light սարքի ուղղորդման համադրությունը
օգնում է Ձեզ հանգստանալ և շնչել ավելի դանդաղ:
Կարող եք ընտրել ռելաքսացիայի յոթ ծրագրերից մեկը՝ շնչառության
նախապես սահմանված ռիթմով: Ռելաքսացիայի բոլոր ծրագրերն ունեն
շնչառության տարբեր ռիթմեր: «4 շունչ» ծրագիրը նախատեսված է մեկ
րոպեյում 4 շնչառություն կատարելու համար: «5 շունչ» ծրագիրը
նախատեսված է մեկ րոպեյում 5 շնչառություն կատարելու համար:
Յուրաքանչյուր հաջորդ ծրագիր նախատեսված է մեկ րոպեյում մեկ շունչ
ավել կատարելու համար: Վերջին ծրագիրը (10 շունչ) նախատեսված է մեկ
րոպեյում 10 շնչառություն կատարելու համար:
Ռելաքսացիայի յուրաքանչյուր ծրագրի համար կարող եք ընտրել լույսով կամ
ձայնով ուղղորդումը: Շնչելիս և արտաշնչելիս հետևեք լույսին կամ ձայնին:
-
Լույսով ուղղորդման դեպքում շնչեք, երբ լույսի ինտենսիվությունն
ավելանում է: Լույսի երկու կարճատև թարթումների ժամանակ պահեք
շունչը: Դանդաղ արտաշնչեք, երբ լույսի ինտենսիվությունը սկսում է
նվազել:
-
Ձայնով ուղղորդման դեպքում շնչեք, երբ ձայնային ալիքների
ինտենսիվությունն ավելանում է: Երբ ձայնի ինտենսիվության
բարձրացումը դադարում է, պահեք շունչը: Դանդաղ արտաշնչեք, երբ
ձայնային ալիքների ինտենսիվությունը սկսում է նվազել:
Լույսի կամ ձայնի օգնությամբ շնչեք Ձեր նախընտրած
հաճախականությամբ՝ Ձեզ ավելի հարմարավետ զգալու համար: Դա կարող
եք անել նույնիսկ փակ աչքերով:
Սեղմեք այս պատկերակը՝ ռելաքսացիայի ծրագրի տևողությունը
սահմանելու համար: Տևողության համար կարող եք ընտրել 5, 10 կամ 15
րոպե արժեք:
«Որովայնային շնչառություն»՝ հանգստանալու համար
«Որովայնային շնչառությունը» հանգստանալու համար օգտագործվող
շնչառության ամենահայտնի մեթոդն է: Որովայնով շնչելու դեպքում Ձեր
դիաֆրագման ավտոմատ կերպով իջնում է: Արդյունքում իջնում են նաև
թոքերը, ինչը թույլ է տալիս շնչել ավելի խորը և լիարժեք:
Զգուշացում՝ Եթե այս շնչառական վարժության ընթացքում Դուք զգաք
որևէ անհարմարություն, պարզապես վերադարձեք նորմալ շնչելուն:
«Որովայնային շնչառության» վերաբերյալ ցուցումներ
1 Հարմարավետորեն պառկեք մեջքի վրա:
2 Շնչեք քթով, արտաշնչեք քթով կամ բերանով:
Հայերեն
87

Advertisement

Table of Contents
loading

This manual is also suitable for:

Hf3651Hf3653Hf3654Hf3650/70

Table of Contents