Philips HF3650 Manual page 76

Hide thumbs Also See for HF3650:
Table of Contents

Advertisement

Available languages
  • EN

Available languages

  • ENGLISH, page 1
Հայերեն
78
Նախազգուշացում
Զգուշացում
-
Հարմարակցիչը պահեք չոր վիճակում:
-
Թույլ մի տվեք, որ սարքի մեջ ջուր ներթափանցի կամ սարքի վրա ջուր
թափվի:
-
Սարքը մի սուզեք ջրի մեջ և ծորակի տակ մի ցայեք:
-
Սարքի մոտակայքում մի տեղադրեք այնպիսի առարկաներ, որոնցից
սարքի վրա կարող է ջուր ծորալ կամ ցայտել։
-
Այս սարքը նախատեսված է միայն տան պայմաններում օգտագործելու
համար:
-
Հարմարակցիչը պարունակում է տրանսֆորմատոր, որը փոփոխական
հոսանքի 100 V – 240 V անապահով լարումը վերածում է հաստատուն
հոսանքի 24 V ապահով ցածր լարման: Մի կտրեք հարմարակցիչը՝ այն
մեկ ուրիշ խրոցով փոխարինելու համար, քանի որ սա կարող է
առաջացնել վտանգավոր իրավիճակ։
-
Երբեք մի օգտագործեք սարքը, եթե լամպի պատյանը վնասված,
ջարդված է կամ բացակայում է։
-
Եթե հարմարակցիչը, լարը կամ սարքը վնասված է, սարքի վրա կամ
սարքի մեջ հեղուկ է թափվել / ներթափանցել կամ կողմնակի
առարկաներ են ընկել, սարքը ենթարկվել է անձրևաջրերի կամ
խոնավության ազդեցության, չի աշխատում ինչպես հարկն է, ընկել է կամ
վնասվել, ապա անհրաժեշտ է դադարեցնել սարքի օգտագործումը:
-
Եթե RelaxBreathe գործառույթի միջոցով շնչառական վարժություններ
կատարելիս զգաք որևէ անհարմարություն, պարզապես վերադարձեք
նորմալ շնչելուն:
-
Սարքն օգտագործեք միայն մատակարարված հարմարակցիչով։
-
Եթե հարմարակցիչը վնասվել է, այն փոխարինեք միայն օրիգինալ
տեսակի հարմարակցիչով՝ վտանգներից խուսափելու համար:
-
Սահմանափակ ֆիզիկական, զգացողական կամ մտավոր
կարողություններ, ինչպես նաև փորձի և գիտելիքների պակաս ունեցող
մարդիկ (այդ թվում նաև երեխաները) կարող են օգտագործել սարքը
միայն վերահսկողության ներքո, կամ եթե նրանք ստացել են սարքի
օգտագործման վերաբերյալ հրահանգներ իրենց անվտանգության
համար պատասխանատու անձից:
-
Եթե նախկինում տառապել եք կամ ներկայումս տառապում եք
ընկճախտից, ապա խորհրդակցեք բժշկի հետ նախքան սարքն
օգտագործելը:
-
Մի օգտագործեք այս սարքը որպես քնի տևողությունը նվազեցնելու
միջոց: Այս սարքի նպատակն է օգնել ձեզ արթնանալ ավելի հեշտ: Այն չի
նվազեցնում ձեր քնի պահանջը:
-
Սարքը հոսանքին միացնելուց առաջ համոզվեք, որ դրա վրա նշված
լարումը համապատասխանում է էլեկտրասնուցման լարման տեղական
նորմերին։
-
Խուսափեք հոսանքի լարի վրայով քայլելուց կամ այն սեղմելուց՝
հատկապես խրոցակների, պատի վարդակների կամ լամպից դուրս գալու
կետերում:

Advertisement

Table of Contents
loading

This manual is also suitable for:

Hf3651Hf3653Hf3654Hf3650/70

Table of Contents