Philips HF3650 Manual page 82

Hide thumbs Also See for HF3650:
Table of Contents

Advertisement

Available languages
  • EN

Available languages

  • ENGLISH, page 1
Հայերեն
84
Ժամանակ
Էկրանի կարգավորումներ
Սեղմեք այս պատկերակը՝ ժամանակի մենյուն բացելու համար:
Այս մենյուում կարող եք փոխել ժամանակը՝ սեղմելով + կամ - կոճակը:
Սեղմեք ժամանակի ձևաչափի պատկերակը՝ 12-ժամյա և 24-ժամյա
ժամացույցի միջև փոխարկելու համար:
Կարգավորումների մենյուում սեղմեք էկրանի կարգավորումների կոճակը՝
դրանք սահմանելու համար:
Էկրանի կարգավորումների մենյուում կարող եք ապաակտիվացնել և
վերաակտիվացնել ձայնային արձագանքը, կարգավորել էկրանի
պայծառությունը, միացնել կամ անջատել էկրանը և ընտրել դյուրանցումներ:
Ձայնային արձագանք
Եթե պատկերակները սեղմելիս չեք ցանկանում լսել կտտոցներ, սեղմեք
ձայնային արձագանքի պատկերակը՝ ձայնային արձագանքն անջատելու
համար: Կլսեք մեկ կտտոց՝ որպես գործողության հաստատում:
Ձայնային արձագանքը վերաակտիվացնելու համար սեղմեք այս
պատկերակը
:
Էկրանի պայծառություն
Էկրանի պայծառությունը կարող եք կարգավորել 1 - 6 մակարդակների
սահմաններում: Ընտրեք գիշերը էկրանին նայելու համար օպտիմալ
մակարդակը: Երբ Ձեր ննջասենյակի լուսավորությունը փոխվում է, սարքն
ավտոմատ կերպով կարգավորում է էկրանի պայծառությունը:
Էկրանի ավտոմատ անջատում
Եթե չեք ցանկանում, որ սարքը որևէ լույս արձակի, նույնիսկ ժամանակը
ցուցադրելու համար, սեղմեք էկրանի ավտոմատ անջատման պատկերակը:
Սովորաբար, եթե Դուք որոշ ժամանակ էկրանին չեք դիպչում, էկրանը
վերադառնում է միայն ժամանակի և կարգավիճակի ցուցադրման ռեժիմին:
Երբ էկրանի ավտոմատ անջատումն ակտիվացված է, էկրանին ժամանակը
չի ցուցադրվում:
Սեղմեք էկրանի ավտոմատ անջատման պատկերակը՝ էկրանը կրկին
միացնելու համար:

Advertisement

Table of Contents
loading

This manual is also suitable for:

Hf3651Hf3653Hf3654Hf3650/70

Table of Contents