Download Print this page

Mitsubishi Electric MAC-100FT-E Operation Instructions And Installation Manual page 38

Plasma quad connect
Hide thumbs Also See for MAC-100FT-E:

Advertisement

[Plasma Quad Connect-ի տեղադրման կամ օգտագործման նախազգուշական միջոցներ]
■ Այս ձեռնարկում օգտագործված նշանների նշանակությունը
Արգելվում է:
Երբեք մի՛ դիպչեք խոնավ ձեռքով:
(Ոչ պատշաճ օգտագործումը կարող է հանգեցնել լուրջ հետևանքների, այդ թվում՝ լուրջ վնասվածքների կամ մահվան:)
■ Մի՛ կազմաքանդեք, ձևափոխեք կամ
վերանորոգեք այն ինքնուրույն (շահագործող):
Դա կարող է հանգեցնել էլեկտրահարման,
հրդեհի կամ վնասվածքի:
■ Այս սարքը նախատեսված չէ ցածր
ֆիզիկական, զգայական կամ մտավոր
կարողություններով, կամ փորձի և
գիտելիքների պակասով (ներառյալ
երեխաներին) անձանց կողմից
շահագործման համար, եթե միայն նրանք
չեն ուղղորդվում կամ սարքի օգտագործման
մասին հրահանգներ ստանում նրանց
անվտանգության համար պատասխանատու
անձանցից:
■ Անհրաժեշտ է հետևել երեխաներին, որպեսզի
նրանք չխաղան սարքի հետ:
■ Այս սարքը կարող է օգտագործվել 8
տարեկանից բարձր երեխաների կողմից, և
սահմանափակ ֆիզիկական, զգայական կամ
մտավոր կարողություններով, կամ փորձի
և գիտելիքների պակասով անձանց կողմից,
եթե նրանք ուղղորդվում են կամ սարքի
անվտանգ օգտագործման մասին հրահանգներ
են ստանում և հասկանում են հնարավոր
վտանգները:
■ Երեխաները չպետք է խաղան սարքի հետ:
Մաքրումը և սպասարկումը չպետք է
իրականացվի երեխաների կողմից առանց
ուղղորդման:
■ Մի օգտագործեք Plasma Quad Connect-ը
ավտոմատ կառավարման սարքերի կողքին,
ինչպիսին են ավտոմատ դռները կամ հրդեհի
ահազանգման համակարգերը:
Սա կարող է հանգեցնել պատահարի՝
աշխատանքի խափանման արդյունքում:
Երբեք բլոկի վրա ջուր մի՛ ցայտեցրեք:
Հետևեք հրահանգին:
Ուշադրություն
■ Թաց ձեռքերով մի դիպչեք Plasma Quad
Connect-ին:
Դա կարող է հանգեցնել սարքի վնասման,
էլեկտրահարման կամ հրդեհի:
■ Plasma Quad Connect-ի վրա ջուր մի՛
ցայտեցրեք և այն մի՛ օգտագործեք
լոգասենյակում:
Դա կարող է հանգեցնել սարքի վնասման,
էլեկտրահարման կամ հրդեհի:
■ Մի՛ տեղադրեք Plasma Quad Connect-ը
ինքնուրույն (շահագործող):
Ոչ պատշաճ տեղադրումը կարող է հանգեցնել
հրդեհի, էլեկտրահարման կամ վնասվածքի՝
Plasma Quad Connect-ի վայր ընկնելու
պատճառով: Խորհրդակցե՛ք մատակարարի
հետ, ումից գնել եք Plasma Quad Connect-ը, կամ
դիմեք մասնագիտացված տեղադրողի:
■ Plasma Quad Connect-ը գցելու կամ բռնիչի
կամ մալուխի վնասման դեպքում անջատեք
հոսանքի խրոցը կամ անջատիչը տեղադրեք
OFF դիրքում:
Դա կարող է հանգեցնել հրդեհի կամ
էլեկտրահարման: Այս դեպքում կապ
հաստատեք ձեր մատակարարի հետ:
■ Ոչ նորմալ իրավիճակում (օրինակ՝ այրման
հոտի առկայություն) կանգնեցրեք ներքին
բլոկը և անջատեք հոսանքի խրոցը կամ
անջատիչը տեղադրեք OFF դիրքում:
Ոչ նորմալ իրավիճակում օգտագործման
շարունակումը կարող է հանգեցնել
անսարքության, հրդեհի կամ
էլեկտրահարման: Այս դեպքում կապ
հաստատեք ձեր մատակարարի հետ:
hy
HY-3

Hide quick links:

Advertisement

loading