Download Print this page

Philips PerfectCare PSG9030/20R1 User Manual page 178

Advertisement

Available languages
  • EN

Available languages

  • ENGLISH, page 4
ՀԱՅԵՐԵՆ
180
Ներածություն
Շնորհավորում ենք գնման կապակցությամբ և բարի գալուստ Philips։ Philips- ի
առաջարկած աջակցությունից լիարժեք օգտվելու համար գրանցեք ձեր ապրանքն այստեղ՝
www.philips.com/welcome։
Սարքն օգտագործելուց առաջ ուշադիր կարդացեք կարևոր տեղեկություններ պարունակող
բուկլետը և օգտագործողի ձեռնարկը։ Պահեք երկու փաստաթղթերն էլ՝ որպես ուղեցույց
հետագայում օգտվելու համար։
Ապրանքի նկարագրություն (նկ. 8)
1
Գոլորշու մատակարարման ճկափող
2
Գոլորշու մատակարարման կոճակ
3
Գոլորշու խելացի ավտոմատ մատակարարման ցուցիչով կոճակ
4
Արդուկման պատրաստ լինելու ցուցիչ
5
Տակի հատված
6
ActiveSense տեսախցիկ
7
Արդուկի տակդիր
8
Արգելափակման սևեռիչ
9
Լցնելու անցք
10 Հանովի ջրի տարա
11 Գոլորշու մատակարարման ճկափոկը պահելու խցիկ
12 Էլեկտրասնուցման լարը պահելու խցիկ
13 Էլեկտրասնուցման լար խրոցով
14 EASY DE-CALC կափույր
15 Միացման/անջատման կոճակ՝ լույսով
16 Նստվածքի զգուշացման ցուցիչ
17 Գոլորշու առավելագույն մատակարարման ցուցիչ
18 Ջրի քիչ քանակի ցուցիչ
Նախապատրաստում
Ինչ տեսակի ջուր պետք է օգտագործել
Այս սարքը նախատեսված է ծորակի ջրով օգտագործման համար։ Սակայն, եթե դուք ապրում եք
այնպիսի տարածքում, որտեղ ջրի կոշտության աստիճանը բարձր է, նստվածքը կարող է ավելի
արագ կուտակվել։ Հետևաբար, խորհուրդ է տրվում օգտագործել թորած կամ դեմիներալիզացված
ջուր (50% դեմիներալիզացված/թորած ջուրը կարող եք խառնել նաև ջրի հետ)՝ սարքի ծառայության
ժամկետը երկարացնելու համար։
Զգուշացում. Մի ավելացրեք անուշահոտ ջուր, չորանոցի ջուր, քացախ, օսլա, նստվածքի
մաքրման միջոցներ, արդուկման միջոցներ, քիմիական միջոցներով մաքրված ջուր կամ այլ
քիմիական նյութեր, քանի որ դրանք կարող են առաջացնել ջրի արտահոսք, շագանակագույն
բծեր կամ վնասել ձեր սարքը:
Սարքի նախապատրաստումը
Լցրեք ջրի տարան յուրաքանչյուր օգտագործումից առաջ կամ, երբ «ջրի քիչ քանակի ցուցիչի» լույսը
թարթում է։ Օգտագործման ընթացքում ցանկացած ժամանակ կարող եք լցնել ջրի տարան։
1 Հանեք ջրի տարան սարքից և լցրեք այն ջրով մինչև MAX նշագիծը։
2 Նորից դրեք ջրի տարան սարքի մեջ՝ նախ ներքևի մասը հագցնելով սարքին։
3 Հրեք ջրի տարայի վերևի հատվածը մինչև ֆիքսվի իր տեղում («կտտոց» լսվի)։
Հոսանքի լարը միացրեք էլեկտրասնուցման հողանցված վարդակին և սեղմեք միացման/
անջատման կոճակը` գոլորշու գեներատորը միացնելու համար։ Սպասեք, մինչև «արդուկման

Advertisement

loading

This manual is also suitable for:

Perfectcare 9000 series