Philips PSG7040/10 User Manual page 114

Table of Contents

Advertisement

Available languages
  • EN

Available languages

  • ENGLISH, page 5
-
Գոլորշու ուժեղ մղման ֆունկցիան դադարեցնելու համար մեկ անգամ սեղմեք գոլորշու
մատակարարման կոճակը։
Ուղղահայաց արդուկում
Զգուշացում. արդուկը տաք գոլորշի է արձակում։ Երբեք մի փորձեք հարթեցնել ծալքերը հագուստի
վրայից, երբ այն ինչ-որ մեկի հագին է (նկ. 12)։ Գոլորշին մի ուղղեք ձեզ վրա կամ ուրիշների
ձեռքերին։
Շոգեարդուկը կարող եք օգտագործել ուղղահայաց դիրքով՝ կախիչից կախված հագուստի ծալքերն
ուղղելու համար։
1 Արդուկը ուղղահայաց դիրքով պահեք՝ սեղմելով գոլորշու կոճակը և արդուկի տակի հատվածով
թեթևակի դիպչելով հագուստին արդուկը վեր ու վար արեք (նկ. 13)։
Մի կողմ դրեք անվտանգ կերպով
Մի կողմ դրեք արդուկը, երբ ձեռքով հարդարում եք հագուստը
Հագուստը ձեռքով հարդարելու ժամանակ կարող եք արդուկը դնել կամ իր տակդիրին, կամ
հորիզոնական դիրքով՝ արդուկի սեղանին (նկ. 6)։ OptimalTEMP տեխնոլոգիան ապահովում է, որպեսզի
արդուկի տակի հատվածը չվնասի արդուկի սեղանի ծածկոցը:
Էներգախնայողություն
Ավտոմատ անջատում
-
Էներգիա խնայելու նպատակով սարքն ավտոմատ կերպով անջատվում է, եթե 10 րոպե
չօգտագործվի։ Միացման/անջատման կոճակի ավտոմատ անջատման լույսը կսկսի թարթել:
-
Սարքը նորից ակտիվացնելու համար սեղմեք միացման/անջատման կոճակը։ Դրանից հետո,
սարքը կսկսի նորից տաքանալ։
Զգուշացում. երբեք մի թողեք սարքն առանց հսկողության, երբ այն միացված է հոսանքին։
Օգտագործելուց հետո միշտ անջատեք սարքը վարդակից։
Մաքրում և տեխնիկական սպասարկում
Նստվածքից մաքրումը
Շատ կարևոր է կատարել EASY DECALC պրոցեդուրան հենց որ «EASY DECALC»-ի ցուցիչի լույսը սկսի
թարթել (նկ. 14)։
«EASY DECALC»-ի ցուցիչի լույսը սկսում է թարթել մոտավորապես մեկ ամիս անց կամ արդուկման
10 աշխատաշրջանից հետո` հիշեցնելով, որ հարկավոր է սարքը նստվածքից մաքրել։ Կատարեք
հետևյալ EASY DECALC պրոցեդուրան՝ արդուկումը շարունակելուց առաջ։
Նշում. եթե ձեր տարածքի ջուրը կոշտ է, ավելի հաճախ կատարեք նստվածքի մաքրման
գործողությունը:
Զգուշացում. այրվածքներ ստանալու վտանգից խուսափելու համար անջատեք սարքը վարդակից և
թողեք, որպեսզի այն առնվազն երկու ժամ սառչի՝ նախքան EASY DECALC պրոցեդուրան կատարելը
(նկ. 15)։
1 Հանեք խրոցը էլեկտրասնուցման վարդակից։
2 Հանեք ջրի տարան (նկ. 2)։
3 Վերցրեք արդուկը իր տակդիրի վրայից:
4 Բռնեք և թափահարեք գոլորշու գեներատորի հենակայանը (նկ. 16)։
5 Հանեք EASY DECALC-ի կափույրը (նկ. 17)։
6 Պահեք գոլորշու գեներատորի հենակայանը լվացարանի վրա և դատարկեք այն EASY DECALC-ի
բացվածքից (նկ. 18)։
Հայերեն
115

Advertisement

Table of Contents
loading

This manual is also suitable for:

Perfectcare 7000 seriesPsg7014

Table of Contents